Այսօր մեր երկիրը տնտեսական ճահճի մեջ է, դա գիտակցում ենք բոլորս:
Մենք ունենք արտաքին մեծ պարտք, այո՛, մեր երկրի համար 7 մլդ դոլարը
ահռելի մեծ թիվ է: Ի՞նչ ենք անելու մենք, ոտքի կանգնելու համար, գնալու ենք
նո՞ր պարտքերի, թե՛ այլընտրանքային խելացի ու արագ լուծումներ ենք գտնելու:
Որպես արագ ու մեծ գումարների ներհոսք, նախորդ վարչակարգը ընտրեց
հանքարդյունաբերությունը, ինչը սակայն բերում է երկրի կենսունակության
կտրուկ անկման`
-Այն մեծ հարվածներ է հասցնում գյուղատնտեսությանը, գցելով գյուղմթերքի
որակները թե՛ հողագործության ոլորտում, թե՛ անասնապահության:
-Անդառնալի ազդեծություն է թողնում բնակչության առողջության վրա, ինչը
պրոեկտելով տնտեսական ճյուղի առանցքին, տեսանելի վնասներ ենք կրում
ամենատարբեր ոլորտներում:
-Վնասվում է բնական հարստություն համարվող ջուրը, օդը, կենդանական աշխարհը
և այլն:
Հանքարդյունաբերությունը անդառնալի հարվածներ է հասցնում նաև
զբոսաշրջությանը: Այսօր Հայաստանում զբոսաշրջային կենտրոնները դա
զգում են իրենց մաշկի վրա: Իսկ Զբոսաշրջությունը մեր ամենամեծ և
ամենաեկամտաբեր «հանքն» է:
Արդյո՞ք կգիտակցի սա և ի՞նչ քաղաքականություն կիրականացնի մեր նոր կառավարությունը, ինչպե՞ս կարող ենք նրան օգնել:
Արդյո՞ք կգիտակցի սա և ի՞նչ քաղաքականություն կիրականացնի մեր նոր կառավարությունը, ինչպե՞ս կարող ենք նրան օգնել:
1. Հասկանալի է, որ նրանք չեն կարող գնալ կտրուկ քայլերի և դուրս գալ ներդնողների
դեմ, իդեմս հանքագործների, անմիջապես կասեցնելով աշխատանքները: Ժողովուրդը
պետք է գիտակցի, որ այստեղ հենց ինքը անելիք ունի: Պետությունը պետք է հանդես
գա հաշտարարի դերում, բայց միայն ի օգուտ մեր հայրենիքի, նրա ապագայի ու
նրանում ապրող քաղաքացիների: Եվ ահա, անկախ «թողնենք Նիկոլը աշխատի»
կարգախոսի լայն տարածումի, պիտի առաջ քաշենք մի ավելի կարևոր կարգախոս՝
«օգնենք Նիկոլը աշխատի»:
2. Ամեն տարածաշրջան պիտի ինքնակազմակերպվի և առաջ բերի համապատասխան
տարածքի զարգացման ուղիներն ու տեսլականը: Պետությունը պիտի աջակցի,
ներգրավվի ներդրողներին համապատասխան բիզնեսների մեջ: Մենք ունենք այդ
պոտենցիալը թե՛ ծրագրային, թե՛ կարողության դաշտում՝
3. Հայաստանի ամբողջ տարածքը բաց թանգարան է, ամեն մարզ ունի հարյուրին
հասնող մեծ ու փոքր հուշարձաններ՝ ամրոցներ, հնավայրեր, վանքեր ու մատուռներ:
Ունի տարբեր բարձրությունների տարաբնույթ լեռնագագաթներ, լեռնաշղթաներ,
գեղեցիկ լեռնային ու անտառային լճակներ, աննման կիրճեր ու ջրային
հարստություններ: Մեր պատմամշակութային հարստությունը մրցունակ է ոչ միայն
տարածաշրջանում, այլ՝ ամբողջ աշխարհի մակարդակով:Դա են վկայում միջազգային
տարբեր կազմակերպություններում գրանցված մեր նյութական և հոգևոր
հարստությունները: Չմոռանանք, որ մեր տարածաշրջանը համարվում է նաև
մարդկության հնագույն օրրաներից մեկը, ինչն արդեն գրավիչ է:
4. Մենք կարող ենք աղքատ հանքագործ փոքր երկրից վերածվել հարուստ
զբոսաշրջային փոքր երկրի: Մեզանից ընդամենը պահանջվում է ճիշտ
մարտավարություն ընտրել և մեկնարկել առանց հապաղելու: Զբոսաշրջության
փոքրիկ աճը վերջին տարիներին գալիս է փաստելու, որ ինքը արդարացված, անվնաս
ու եկամտաբեր ուղղություն է, եթե հիմքերը ճիշտ դրվեն: Մենք թիրախ պետք է
ընտրենք, ոչ թե հարբեցող և զվարճություններ փնտրող օտարազգիների, այլ
հակառակը, պետք է դառնանք կուլտուրական զբոսաշրջիկների ակտիվ և պասիվ
հանգստի մեծ գոտի: Իսկ դրա բոլոր հիմքերը մենք ունենք, դեռ մի բան էլ ավելի:
Այն գյուղացին, որը արդյունավետ չի համարում գյուղատնտեսությամբ զբաղվելը և գերադասում է հանքում աշխատել կամ ծառ հատել, բոլորից լավ է գիտակցում իր հասցրած վնասները, թե՛ բնությանը, թե՛ ապագա սերունդներին: Նրանց պետք է հնարավորություն տալ մտնել նոր ոլորտներ, որոնցից ամենաշահավետը զբոսաշրջությունն է: Մենք ունենք նախադեպը որոշ քաղաքներում և գյուղերում, արդյունքը գրավիչ է: Այս ամենը հաշվի առնելով մենք պետք է շատ կարճ ժամանակում գեղեցիկ անցում կատարենք հանքային երկրից զբոսաշրջայինի: Դրա համար աննախադեպ հնարավորություն է ստեղծել նաև մեր թավշյա հեղափոխությունը: «Գնդակը մեր
դաշտում է»:
Նոր՝ անցումային կառավարությունը պիտի գիտակցի, որ միայն այս և մի քանի այլ ռազմավարական խնդիրներ լուծելու դեպքում կստանա ժողովրդի վերջնական վստահությունը և կշարունակի իր հաջող ընթացքը:

Հ.Գ.
Իմ խորին համոզմամբ կյանքն ու ապրելակերպը պիտի հիմք հանդիսանան, որ մարդը
ցանկանա կրթվել, աճել ու զարգանալ, կառուցել ու շենացնել: Եթե մենք նրա կենցաղի
մեջ չենք դնում վեր տանող արահետներ, իմաստ ու մշակույթ, նա մնալու է ծառահատ,
հանքագործ, աղտոտող ու տեղում դոփող մեկը:
Իրական հեղափոխությունը պիտի սկսվի այստեղից...